Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր 
Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը շարունակում է իր գործը՝ անկախ ցանկացած փոփոխությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: «Երկրում քաղաքական իշխանության փոխվելու դեպքում անգամ Սահմանադրական դատարանը շարունակում է իր գործը: Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի, թե երկիրն ինչ քաղաքական իշխանություն ունի»,-ասաց նա:

Լրագրողների այլ հարցերին՝ կապված երկրի ներքին քաղաքական իրավիճակի հետ, Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ իր կարգավիճակից ելնելով` որևէ խոսք ասել չի կարող:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]