Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թունիսում երկու մարդ Է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով

Թունիսում երկու մարդ Է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել Թունիսի արեւելքում ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AeroTunisie տեղական պորտալը՝ վկայակոչելով ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բելհասեն Ուեսլաթի հայտարարությունը:

Պորտալի տվյալներով՝ իտալական արտադրության Marchetti SF.260 ինքնաթիռի կործանումը տեղի Է ունեցել լույս ապրիլի 24-ի գիշերը՝ երկրի արեւելքի Սֆաքս քաղաքի ռազմաբազայից ոչ հեռու: Ինչպես նշում Է գերատեսչության ներկայացուցիչը, վթարի հետեւանքով զոհվել են օդաչուն եւ հրահանգիչը: Պատահարի պատճառները դեռեւս չեն պարզվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]