Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

100-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու Սոչիի անվտանգության խորհրդաժողովին

100-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու Սոչիի անվտանգության խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը, որն ապրիլի 25-26-ին տեղի կունենա Սոչիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ավելի քան 100 պետություններ հաստատել են իրենց մասնակցությունը անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների 9-րդ միջազգային հանդիպմանը, որն ապրիլի 25-26-ին կայանալու Է Սոչիում»,-հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունում:

Միջոցառմանը կմասնակցեն անվտանգության խորհուրդների քարտուղարներ, նախարարներ, նախագահների ու վարչապետների՝ ազգային անվտանգության հարցերով օգնականներ եւ խորհրդականներ, հատուկ ծառայությունների ղեկավարներ: Ապրիլի 24-ին խորհրդաժողովի մասնակիցները կանցկացնեն երկկողմ բանակցություններ: «Օրակարգը ձեւավորվել Է նախորդ խորհրդաժողովների արդյունքների եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության բնագավառում ընթացիկ իրադրության հաշվառմամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]