Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արաքսավանի սելավատարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել

Արաքսավանի սելավատարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում` ջրանցքում հայտնված ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ահազանգը ստացվել է ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին՝ առ այն, որ գյուղի վերջնամասում գտնվող ջրանցքում ավտոմեքենա է նկատվել:

«Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 թ.) դին»,- ասացին ՀՀ ԱԻՆ-ից:

Փրկարարները դուրս են բերել դին ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]