Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին

«Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» կինոմրցանակի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Dolby թատրոնում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Կինոարվստների ակադեմիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օսկարի» հավակնորդների ընտրությունը կսկսվի 2019 թվականի հունվարի 7-ին եւ կավարտվի հունվարի 14-ին: Անվանակարգորդները կհայտարարվեն հունվարի 22-ին:

Դրանից հետո Կինոարվեստների ակադեմիայի անդամները ձեռնամուխ կլինեն քվեարկության երկրորդ փուլին, որը կոչված Է որոշելու «Օսկարի» դափնեկիրներին: Այս եզրափակիչ փուլը կբացվի փետրվարի 12-ին եւ կավարտվի փետրվարի 19-ին:

Սպասվում Է, որ մրցանակաբաշխությունը իրական ժամանակի ռեժիմով կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում ու տարածքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]