Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան

«Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G7-ի երկրները Սիրիայի վերականգնմանը կօգնեն միայն այն ժամանակ, երբ երկրում «վստահություն ներշնչող քաղաքական անցում» սկսվի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք վերստին հայտարարում ենք, որ պատրաստ կլինենք օգնություն ցույց տալ Սիրիայի վերականգնմանը միայն այն ժամանակ, երբ հուսալի քաղաքական անցումային գործընթաց իրականացվի»,- նշվում Է Տորոնտոյում նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված հայտարարության մեջ:

Նրանք հայտարարել են, որ Սիրիայի հակամարտության ռազմական լուծում չկա, եւ բոլոր կողմերին կոչ են արել «լրջորեն եւ ամբողջապես ներգրավվել ՄԱԿ-ի ժնեւյան գործընթացում՝ հուսալի քաղաքական լուծման հասնելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]