Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina

Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել, եւս հինգը` այրվածքներ ու վնասվածքներ ստացել կարաոկե-բարերից մեկում բռնկած հրդեհի պատճառով, որը գտնվում Է Գուանդուն հարավային նահանգի Ցինյուան քաղաքում՝ եռահարկ շենքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին հայտնել Է Sina տեղեկատվական պորտալը:

Միջադեպը տեղի Է ունեցել գիշերը, հրդեհն արդեն հաջողվել Է մարել: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, տեղում աշխատում Է ոստիկանությունը: Հրդեհի պատճառները պարզվում են, կատարվում Է հետաքննություն:

Քաղաքի ոստականության նախնական հետաքննության արդյունքներով՝ կարաոկե բարում հրդեհի պատճառը հրկիզումն Է: Ըստ վերջին տվյալների՝ իրավապահներին արդեն պարզել են կասկածյալի ինքնությունը եւ որոնում են նրան, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]