1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին  

Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչների շարքում էին նաեւ հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արդեն ծանոթ լինելով եվրոպական կրթական ավանդույթներին ու սկզբունքներին` Արեւմտյան Հայաստանում մեծ վերելք է ապրել մարզական կյանքը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից մինչևՎան, Տրապիզոնից մինչև Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ էին ի հայտ եկել:  

Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը Ստոկհոլմի 1912 թ. հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան: Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում: 
1911-1914 թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական մարզական ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով: 
Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված եղեռնի պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները եւս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]