1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ

Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խաղաղ բնույթը՝ կոչ անելով բոլոր ներգրավված կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթ համարել երկխոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը հետևում է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Նա տեղյակ է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից:

Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում գլխավոր քարտուղարը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև պահպանել խաղաղությունն ու կայունությունը Հայաստանում և տարածաշրջանում»,- նշել է Դյուժարիկը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, օգտվելով հնարավորությունից, արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  վերջին կոչին՝ հորդորելով բոլոր կողմերին կանխելու շփման գծում ցանկացած պոտենցիալ էսկալացիան և ակտիվացնելու ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]