Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

Ոստիկանությունը հորդորել է քաղաքացիներին խստագույնս պահպանել երթևեկության 
կանոնները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը, ապրիլի 24-ին երկրում իրականացվելիք համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, կոչ է արել խստագույնս պահպանել երթևեկության կանոնները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցները շահագործելիս չխախտել օրենսդրության պահանջները, բացառել վերջին մի քանի օրերում տարածում ստացած առանց հաշվառման համարանիշների, ավտոմոբիլների խցիկներից կախված վիճակում վարելու, ինչպես նաև անհարկի ձայնային ազդանշաններ տալու դեպքերը: 

Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]