Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 23-ին ընդունել է ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի տնօրեն Յուրի Պոլեշչուկին և Ռուսաստանի փրկարարների միության ներկայացուցիչ Մարինա Ցարյովային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի փրկարարների միությունից ՀՀ ԱԻ նախարարին ուղղված դիմում-նամակը, որում ռուսական կողմը խնդրում է աջակցել սույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Երկրաշարժը Հայաստանում – 30 տարվա ողբերգություն. քաղված դասեր և փրկության փորձառություն» թեմայով գիտական-պրակտիկ համաժողովի անցկացմանը: Համաժողովի նպատակն է վերլուծել պատմական փորձը և դրա հիման վրա կատարելագործել բնակչության կենսագործունեության ապահովման և պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները:

ՀՀ ԱԻ նախարարը նշեց, որ այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակմանն ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվելու է Դիմակայունության օր, և «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անկացվելու են միջազգային համաժողով, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառումներ, համապետական վարժանք և Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ռուսաստանի փրկարարների միության նախաձեենությանը: Քննարկվեց նույն թեմայով երկու երկրների համաժողովների միաժամանակյա անցկացման և հեռուստակամրջի միջոցով համատեղ աշխատանքներ իրականցնելու հնարավորությունները: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]