1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄԷ դեսպանն այցելել է ԱԻՆ. կձևավորվի կանխարգելիչ անվտանգության քաղաքականություն

ԱՄԷ դեսպանն այցելել է ԱԻՆ. կձևավորվի կանխարգելիչ անվտանգության 
քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 23-ին ընդունել է  ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ  և լիազոր  դեսպան  Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Սա դեսպանի առաջին այցն է ՀՀ ԱԻ նախարարություն: 

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԱԻ նախարարության գործունեությանը և քննարկել համագործակցության հնարավոր ոլորտները: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեսպանը ներկայացրեց իր երկրի փորձը՝ պատմելով ԱՄԷ-ում պարբերաբար իրականացվող շենք-շինությունների անվտանգության փորձարկումների և 997 ծառայության արագ արձագանքման կենտրոնի մասին:  

Նախարար Դ.Տոնոյանը կարևորեց այս ոլորտում փորձի փոխանակումը և արձանագրեց, որ դա կարող է լինել համագործակցության առանցքային ուղղություններից. «Անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում  կարևոր է Դուբայի փորձը՝ կանխարգելիչ անվտանգության քաղաքականության տեսանկյունից:  Բնակելի շենքերում, առևտրային և արտադրական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են պլանավորված և չպլանավորված տեսչական ստուգումներ՝ անվտանգության կանոնների պահպանման նպատակներով»: 

ԱԻ նախարարը նշեց, որ ԱՄԷ-ի քաղպաշտպանության համակարգի փորձը շենքերի ենթակառուցվածքների հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում ուսանելի կլինի ՀՀ ԱԻՆ-ի համար: 

Որպես համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ դիտարկվեցին նաև Հիդրոմետ ծառայության, սեյսմիկ և քաղաքացիական պաշտպանության ուղղությունները և համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց խթանել երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը: 

ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ԱՄԷ քաղաքացիական պաշտպանության գլխավոր հրամանատարին հրավիրեց այցելել Հայաստան՝ մասնակցելու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառմանը: 

Նախարարի ուղեկցությամբ դեսպանն այցելեց նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]