1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԻՆ-ը պահանջում է դադարեցնել փրկարարի համազգեստի անօրինական կրումը

ԱԻՆ-ը պահանջում է դադարեցնել փրկարարի համազգեստի անօրինական կրումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 23-ին ցուցարարների շարքում եղել է փրկարարական ծառայության գնդապետի համազգեստով մի քաղաքացի, ով վաղուց ազատված է այդ ծառայությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փրկարարական ծառայողն իրավունք չունի լինել որևէ կուսակցության, հասարակական - քաղաքական, հասարակական կազմակերպության անդամ, ինչպես նաև կազմակերպել կամ մասնակցել գործադուլների, ուստի տեղեկացնում ենք, որ նշված անձը հանդիսանում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության նախկին աշխատակից, փրկարարական ծառայության պաշտոնաթող գնդապետ, ում նկատմամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում, պարզվել է, որ վերջինս դրսևորել է փրկարարական ծառայողին ոչ վայել վարքագիծ և նրա նկատմամբ ՀՀ ԱԻ նախարարի 02.10.2017թ. N1088 հրամանով կիրառվել է կարգապահական ներգործության միջոց` «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որից հետո վերջինս իր զեկուցագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարի 15.01.2018թ. N19ա/վ հրամանով ազատվել է փրկարարական ծառայությունից, ուղարկվել պահեստազոր և նրան չի տրվել համազգեստ կրելու իրավունք:


ԱԻՆ-ը նշում է, որ փրկարարները կներգրավվեն հավաքներում բացառապես փրկարարական աշխատանք կատարելու նպատակով»,- ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]