Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր վարչապետի ընտրությանն ընդառաջ. 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները Խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների

Նոր վարչապետի ընտրությանն ընդառաջ. 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները Խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը քիչ առաջ հրաժարական ներկայացրեց: «Արմենպրես»-ը ներկայացնում է նոր վարչապետի ընտրության Սահմանադրությամբ նախատեսված  գործընթացը:

Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է,  որ  վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նույն հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: 

Վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]