Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայքլ Ջեքսոնի «լուսնագնաց»-կոշիկներն աճուրդի են հանվել 10 հազար դոլարով

Մայքլ Ջեքսոնի «լուսնագնաց»-կոշիկներն աճուրդի են հանվել 10 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքլ Ջեքսոնի կիսակոշիկները, որոնցով նա առաջին անգամ բեմի վրա անցել Է «լուսնային քայլվածքով», վաճառքի են հանվել Կալիֆոռնիայի GWS աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան աճուրդի տունը:

Փափուկ սեւ կաշվե կոշիկները՝ Ջեքսոնի ֆիրմային, սահող քայլվածքի համար, որը փորձել են նմանակել բազմաթիվ աստղեր եւ երգչի երկրպագուներ, նախնական կարգով գնահատվել Է 10 հազար դոլար:

«Այս «մոգական» լոֆերներն առաջին անգամ են դրվել աճուրդի,-ասված Է GWS-ի հաղորդագրության մեջ:-Եվ նման կիսակոշիկներ, մեր տվյալների համաձայն, աճուրդներում չեն հայտնվել վերջին 35 տարվա ընթացքում»: Կոշիկներին կցված Է նամակ, որում խորեոգրաֆ եւ պարող Լեսթեր Վիլսոնը հաստատում Է կոշիկի իսկությունը, որը Ջեկքոսն իրեն նվիրել Էր եղբայրների հետ փորձից հետո: Աճուրդը մայիսի 26-ին կանցկացվի Լոս Անջելեսի Hilton հյուրանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]