Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ

Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) ապրիլի 23-ին տղա Է ունեցել: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Քենսինգթոնյան պալատի՝ Քեյթի եւ նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է, երեխան լույս աշխարհ Է եկել տեղական ժամանակով ժամը 11:01-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:01-ին) Լոնդոնի Փադինգթոնի շրջանում գտնվող Սբ.Մարիայի հիվանդանոցում», արքայազն Ուիլյամը ներկա Է եղել որդու ծնվելու ժամանակ:

Այժմ հիվանդանոցի մոտ հավաքվել են հարյուրավոր մարդիկ, որոնք ցանկանում են տեսնել՝ ինչպես են Քեյթն ու Ուիլյամը՝ երեխան ձեռքներին, հայտնվելու ծննդատան սանդղամուտքում: Սա զույգի երրորդ երեխան Է. 2013 թվականի հուլիսին ծնվել Է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան: Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում՝ Պապի՝ Ուելսի արքայազն Չառլզից, հորից եւ եղբորից ու քրոջից հետո:

Նրա անունը, ավանդույթի համաձայն, պետք Է հայտարարվի մի քանի օրից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արքայազն Ուիլյամին ու նրա տիկնոջը՝ Քեթրինին, շնորհավորել Է երրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Այդ մասին կառավարության ղեկավարը գրել Է Twitter-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]