Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Չինացի գիտնականները ուռուցքների աճի կասեցման եւ քաղցկեղի դեմ պայքարի պատրաստուկ են ստեղծել

Չինացի գիտնականները ուռուցքների աճի կասեցման եւ քաղցկեղի դեմ պայքարի պատրաստուկ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գիտնականներն ստեղծել են սինթետիկ պատրաստուկ, որը կասեցնում Է քաղցկեղային ուռուցքների աճը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Ուհան եւ Շանհայ քաղաքների հետազոտողները պատրաստել են WYC-209 սինթետիկ պատրաստուկը: Այն գործում Է մոլեկուլային մակարդակում եւ կարող Է ոչնչացնել քաղցկեղային ցողունային բջիջները եւ կասեցնել չարորակ ուռուցքների աճը: Մասնավորապես, այն կարելի կիրառել մելանոմայի բուժման ժամանակ, ինչպես նաեւ թոքերի, ձվարանների եւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդության դեպքերում: Մկների վրա պատրաստուկի փորձարկումները ցույց են տվել, որ այն մեծ հավանականությամբ կարող Է թոքերի քաղցկեղի ժամանակ կանխել մետաստազները 87,5 տոկոսի դեպքում: Հետազոտությունը կատարվել Է 2014 թվականից Հուանչժունի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի (Ուհան քաղաք) պրոֆեսոր Վան Նինի եւ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Շանհայի օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակցի ղեկավարությամբ:

Քաղցկեղային ցողունային բջիջների բուժումը քաղցկեղի դեմ պայքարի արդի հիմնական մեթոդներից մեկն Է: Ինչպես նշում են հետազոտողները, կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ WYC-209-ը թույլ Է տալիս պայքարել նոր չարորակ ուռուցքների առաջացման դեմ, իսկ բուժումն ինքը թունավորության ցածր մակարդակ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]