Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պահածոներ արտահանող ընկերության հետ բանակցությունները չեղարկվել են. գործարարին մտահոգում է անկայուն վիճակը

Պահածոներ արտահանող ընկերության հետ բանակցությունները չեղարկվել են. 
գործարարին մտահոգում է անկայուն վիճակը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եղեգնաձորի պահածոների գործարան»-ի արտասահմանյան գործընկերները անորոշ ժամանակով հետաձգել են ընկերության  հետ պահածոների մատակարարման շուրջ բանակցությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Պողոսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է իրենց գործունեությանը: «Արտահանման ու վաճառքի սեզոն է, մենք արտասահմանյան խոշոր ցանցերի հետ բանակցությունների փուլում ենք, ակնկալում ենք պայմանագրեր կնքել։ Բայց երկրում առկա անկայուն վիճակի պատճառով մեր բանակցություններն անորոշ ժամկետով չեղարկվել են: Նրանք պատճառաբանում են, որ լավ չէ հաճախորդներին սովորեցնենք ձեր ապրանքին, հետո անկայունության պատճառով չկարողանաք այն մատակարարել: Ասում են՝ թող վիճակը կայունանա, բանակցությունները կշարունակենք»,-ասաց գործարարը: Նրա խոսքով՝ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում պայմանագրերը չկնքեն, հետո ուշ կլինի, պահը կկորցնեն:

Ինչ վերաբերում է այս օրերին ապրանքի արտահանմանը, ապա դրանք անխոչընդոտ հասնում են սահման և ուղևորվում արտասահմանյան շուկաներ:

«Գոլդեն հարվիսթ» ընկերության արտադրության պետ Կարապետ Ղուկասյանն էլ նշեց, որ աշխատանքը բնականոն հունով շարունակվում է: Այս պահին արտահանման հետ կապված խնդիր չունեն, սակայն հետագայում հնարավոր է այս իրավիճակը վնաս հասցնի իրենց գործունեությանը: «Ներկայում այս իրավիճակն այնքանով է խանգարում, որ խանութներին չենք կարողանում ապրանք տալ, արտահանման առումով դեռևս խնդիր չունենք»,-ասաց ընկերության տնօրենը: Նրա խոսքով՝ որքան բնակչության վիճակը լավ լինի, իրենք այնքան ավելի լավ արդյունք կարող են ապահովել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]