Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցանկացած տևական հուզում չի կարող չազդել երկրի տնտեսության վրա. Ֆիննախը քաղաքական երկխոսության կոչ է անում

Ցանկացած տևական հուզում չի կարող չազդել երկրի տնտեսության վրա. Ֆիննախը 
քաղաքական երկխոսության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ, որոնք կարող են բացասաբար ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են նաև ազդել համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ Հայաստանի տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա:

«Վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի: Ուստի շատ կարևոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների և փոխադարձ համաձայնության համատեքստում: Շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն և ցածր ռիսկեր: Ցանկացած տևական հուզում, բնականաբար, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա, բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդը արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]