1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը մոտ ժամանակներս անհատույց Ս-300 համալիրներ կմատակարարի Սիրիային. «Կոմերսանտ»

Ռուսաստանը մոտ ժամանակներս անհատույց Ս-300 համալիրներ կմատակարարի Սիրիային. «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող Է անհատույց հիման վրա Սիրիային մատակարարել Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին գրել Է «Կոմերսանտ» թերթը:

«Սիրիայի բանակին զենիթահրթիռային համալիրների հանձնման հարցը, որը գտնվում Է առավելապես քաղաքական հարթության վրա, գործնականում լուծված Է»,- հայտնել Է թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական-զինվորական երկու աղբյուր: Թերթի տվյալներով՝ «Ֆավորիտների» անհատույց մատակարարումը կոչված Է արագացնելու սիրիական հակաօդային պաշտպանության շարանային համակարգի ստեղծումը, որն ունակ կլինի Դամասկոսը եւ ավիատեխնիկայի տեղաբաշխման վայրերը պաշտպանել գնդակոծումներից:

«Կոմերսանտի» կողմից հարցված փորձագետներն սպասում են, որ իսրայելացի պաշտոնատար անձինք բացասաբար կարձագանքեն Սիրիային Ս-300 համալրիների մատակարարման պլանին, նրանք չեն բացառում Իսրայելի հարվածը սիրիական զենիթահրթիռային համալիրներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]