Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունում են Երևան-Լիոն-Երևան չվերթի մեկնարկը  

Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունում են Երևան-Լիոն-Երևան չվերթի մեկնարկը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ապրիլի 19-ից մեկնարկած Երևան-Լիոն-Երևան կանոնավոր չվերթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն ասաց, որ  Երևանն ու Լիոնը վաղեմի կապեր ունեն: «Այս տարի մենք նշում ենք համագործակցության 26-ամյակը: Այդ համագործակցությունը հիմնված է ոչ միայն  մեր բարեկամության վրա, այլև հստակ ծրագրային համագործակցության վրա: Այս չվերթի բացումը լայն հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության զարգացման համար»,-ասաց նա:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերն էլ հավելեց, որ Ֆրանսիան ողջունում և իր գոհունակությունն է հայտնում կանոնավոր չվերթի մեկնարկի հետ կապված: «Հեռահաղորդակցության այս կապերը գալիս են ևս մեկ անգամ սերտացնելու Հայաստան-Ֆրանսիա կապերը: Մանավանդ՝ այնպիսի մի իրադարձային տարում, ինչպիսին 2018 թվականն է, որի ընթացքում նախատեսված է համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Մենք ցանկանում ենք, որ այս գիծը երկար կյանք ունենա»,-ասաց Ֆլեշերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]