1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Փարիզյան ահաբեկիչ» Աբդեսլամը դատապարտվեց 20 տարվա բանտարկության

«Փարիզյան ահաբեկիչ» Աբդեսլամը դատապարտվեց 20 տարվա բանտարկության

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականին Փարիզում ահաբեկչական գործողությունների գործի հանգուցային ֆիգուրանտ Սալահ Աբդեսլամը ապրիլի 23-ին Բելգիայի քրեական դատարանի կողմից 20 տարվա բանտարության Է դատապարտվել 2016 թվականին Բելգիայի մայրաքաղաքում ոստիկանների վրա զինված հարձակման համար, որոնք փորձում Էին նրան ձերբակալել:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, համապատասխան որոշումը, դատական նիստից հեռարձակման համաձայն, որն անցկացվել Է մեղադրյալի բացակայությամբ, հայտարարել Է դատավորը, համաձայնելով Աբդեսլամի կանխամտածված ու ահաբեկչական բնույթի գործողությունների վերաբերյալ մեղադրող կողմի եւ հետաքննության փաստարկներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա հանցակիցը՝ Թունիսից սերված Սուֆիան Այարին, նույնպես դատապարտվել Է 20 տարվա բանտարկության: Երկուսն Էլ դատապարտվել են 12 հազար եվրոյի չափով տուգանքի: Ներկայում պարզ չԷ, թե նշանակված պատիժը որտեղ Է կրելու Աբդեսլամը, քանի որ նա նաեւ մեղադրյալ Է Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողությունների գործով եւ գտնվում Է Փարիզի բանտերից մեկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]