Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԳՆ-ն հորդորել է ծնողներին ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց

ԿԳՆ-ն հորդորել է ծնողներին ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով 
հաճախեն դպրոց

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանում տեղի ունեցող հավաքներին մասնակցող աշակերտներին ու նրանց աշակերտներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից: 

Հարգելի՛ ծնողներ, դպրոցահասակների տարերային մասնակցությունը զանգվածային միջոցառումներին կարող է տարատեսակ վտանգավոր իրավիճակներ ստեղծել՝ երեխաների անվտանգության և առողջության տեսանկյունից: Ուստի, խնդրում ենք ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց և մասնակցեն ուսումնական գործընթացին, ինչպես նաև   տեղակացված լինել նրանց գտնվելու վայրի և հնարավոր նախաձեռնություններին մասնակից դառնալու մտադրությունների մասին:

Սիրելի՛ աշակերտներ, դուք մեր պետության վաղվա օրն եք, և ձեր անվտանգությունն ու առողջությունն ամենաթանկն ու կարևորն է երկրի համար: Ձեր քաղաքացիական ինքնագիտակցությունն ու պատասխանատվությունը, նաև երկրի վաղվա օրվա հանդեպ ձեր մտահոգությունը պահանջում են չանել քայլեր, որոնք կարող են վտանգել ձեր իսկ անվտանգությունը և անհանգստություն պատճառել ձեր ծնողներին ու ուսուցիչներին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]