Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Cambridge Analytica-ին Facebook-ի տվյալները հաղորդած պրոֆեսորը դա նորմա Է համարել

Cambridge Analytica-ին Facebook-ի տվյալները հաղորդած պրոֆեսորը դա նորմա Է համարել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը, որը Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ընկերությանն Է փոխանցել Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները, հայտարարել Է, որ այդ պրակտիկան ավելի վաղ համարվել Է սովորական, եւ սոցցանցի կողմից ոչ մի առարկություն չի եղել:

Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է հեռարձակվել ապրիլի 22-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: The New York Times թերթն ավելի վաղ հայտնել Է, որ Կոգանը Facebook-ի պլատֆորմում իր ստեղծած հավելվածի միջոցով 2015 թվականին Cambridge Analytica-ին Է փոխանցել օգտատերերի՝ ընդգրկուն ծավալի անձնական տվյալներ:

Նույն թվականին սոցցանցն արգելափակել Է հավելվածը եւ Կոգանից ու բրիտանական ընկերությունից պահանջել հեռացնել տվյալները, սակայն ավելի ուշ Facebook-ում պարզել են, որ ամբողջ տեղեկատվությունը չԷ, որ լիովին հեռացվել Է: Տեղեկություններն օգտագործվել են այդ թվում ԱՄՆ-ում ընտրողների քաղաքական նախապատվությունների վերլուծության ալգորիթմի մշակման համար: «Կարծում եմ՝ այժմ հարմար Է՝ փորձել իրադրությունը ներկայացնել այնպես, թե կարծես դա ինչ-որ հատուկ դեպք Է եղել, թե դա եղել Է խարդախ հավելված, եւ որ դա բնավ սովորական չԷ»,- արձանագրել Է Կոգանը: Ինչպես նա Է ընդգծել, իրականում, այն ժամանակ «դա շատ սովորական ու նորմալ Էր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]