Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ինտեգրացմանը. դաշինքի Խորհրդարանական վեհաժողով

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ինտեգրացմանը. դաշինքի Խորհրդարանական վեհաժողով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն (ԽՎ) ակտիվորեն «աջակցում Է եւ կշարունակի աջակցել դաշինքին Վրաստանի ինտեգրացման գործընթացին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին Բաթումում հայտարարել Է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Պաոլո Ալլին:

Ելույթ ունենալով «Վրաստանը եւ Սեւծովյան տարածաշրջանը նոր աշխարհաքաղաքական օրակարգում» սեմինարում՝ նա նշել Է. «Անհրաժեշտ Է շարունակել համագործակցությունը, որպեսզի ավելի շատ ՆԱՏՕ լինի Վրաստանում եւ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում, ՆԱՏՕ-ին երկրի ամբողջական ինտեգրացման համար անհրաժեշտ Է ժամանակ եւ բարեփոխումների շարունակում»: Հանրապետության ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն սեմինարում հայտարարել Է, որ «այժմ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունն ամենաբարձր մակարդակին Է հասել այդ համագործակցության ողջ ժամանակաշրջանում, մենք մտադիր ենք ընդլայնել այդ գործընթացը»,-ասել Է Ջանելիձեն:

Ալլիի եւ Ջանելիձեի ելույթները Բաթումում ցուցադրվել են «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» թբիլիսյան հեռուստաալիքներով: «Վրաստանը եւ Սեւծովյան տարածաշրջանը նոր աշխարհաքաղաքական օրակարգում» միջազգային սեմինարն սկսվել Է ապրիլի 23-ին եւ կավարտվի ապրիլի 25-ին: Ապրիլի 23-ի համաժողովում ելույթ կունենան երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսը:

Ինչպես հայտնել Է խորհրդարանը, համաժողովի մասնակիցները կքննարկեն «երկրում բարեփոխումների ընթացքը, ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցության հարցերը, Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը»: Սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր երկրների, արտասահմանյան պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]