Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լրագրողների անկախ արհմիությունը հավաքների օրերին մասնագիտական գործունեության խոչընդոտման 10 դեպք է արձանագրել

Լրագրողների անկախ արհմիությունը հավաքների օրերին մասնագիտական 
գործունեության խոչընդոտման 10 դեպք է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների անկախ արհմիությունը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ակցիաների օրերին մինչ այժմ արձանագրել է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնության կիրառման 10 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արհմիության ղեկավար Լևոն Սարդարյանը:

«Մասնագիտական գործունեության խոչընդոտման տասը դեպքից երկուսը գրանցվել է նույն մարդու ՝ Տիրայր Մուրադյանի նկատմամբ: Բռնության ենթարկված լրագրողներից են Արուս Հակոբյանը, Անի Գրիգորյանը, Արտակ Խուլյանը, Լիանա Եղիազարյանը, Հովհաննես Սարգսյանը: Վերջին դեպքն այս պահի դրությամբ գրանցվել է ապրիլի 22-ի ուշ երեկոյան՝ ժամը 22:00-ից հետո «Ռադիոլուրի» թղթակից Ազա Սարգսյանի նկատմամբ»,-ասաց Սարդարյանն ու հավելեց, որ բռնություն կիրառվել է ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական քաղաքացիների կողմից:

Սարդարյանի խոսքով՝ ոստիկաններին խստագույնս հրահանգված է չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությանը: Միաժամանակ նա նկատեց, որ որոշ դեպքերում, երբ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել են քաղաքացիները, ներկա գտնված ոստիկանները չեն միջամտել: Ասվածի օրինակն է ապրիլի 21-ին Արտաշատում լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնությունը:

Նրա կարծիքով՝ լրագրողների հետ վերջին օրերին կատարված որոշ դեպքեր համակարգված բնույթ չունեն, և պարզապես առանձին ոստիկանների և որոշ մարդկանց ոչ պատշաճ վարքի հետևանք են: «Շատ քիչ բացառությամբ՝ հավաքների ողջ ընթացքում լրագրողներն աշխատել են պրոֆեսիոնալ: Լուսաբանման որակը ևս շատ լավ է եղել: Բարեբախտաբար, հիմքեր չկան պնդելու, որ այն լրագրողները, ովքեր ինչ-որ կերպ տուժել են, իրենց այդ պահին ոչ պրոֆեսիոնալ են պահել: Նաև նրանք օրենքով նախատեսված կարգով կրել են բեյջեր»,-նշեց Սարդարյանը:

Անդրադառնալով լուսաբանումներին՝ նա նշեց, որ իրադարձության ուղիղ հեռարձակումները նպաստում են, որ լրատվամիջոցները հնարավորինս զերծ մնան սուտ տեղեկություն հաղորդելուց:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում՝ դրանք անվանելով քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներՅուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոցփորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերովԱպրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքովՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]