Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան արդիականացրել Է սեփական արտադրության կամիկաձե-դրոնները

Թուրքիան արդիականացրել Է սեփական արտադրության կամիկաձե-դրոնները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուքիային անօդաչու թռչող ապարատներ վաճառելուց Միացյալ Նահանգների հրաժարումն Անկարային հակադրել Է գործնականում զրոյից կազմակերպելու իր սեփական դրոնների արտադրությունը:

Ինչպես նշել Է Anadolu գործակալությունը, Անկարան շեշտը դնում Է արդի վերափոխակների, այդ թվում՝ արհեստական ինտելեկտով հետախուզական ապարատների եւ կամիկաձե-անօդաչուների մշակման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կամիկաձե-դրոնները սովորական անօդաչուներից տարբերվում են նրանով, որ թիրախը հայտնաբերելիս դրանք կարող են դառնալ ինքաուղղորդվող արկ-ինքնաթիռներ, որոնք ընկնում են թիրախի վրա՝ դեպի այն տանելով իրենց լիցքը:

Ըստ որում, եթե թռիչքի ընթացքում թիրախը հայտնաբերել չի հաջողվել, ապարատը վերադառնում Է մեկնարկի վայր: Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի STM (Savunma Teknolojileri Muhedislik ve Ticaret A.S.) ռազմական ընկերությունն արդիականացրել Է ALPAGU Blok II եւ KARGU կամիկաձե-անօդաչուները: «Բարձր մարտավարական-տեխնիկական բնութագրերի, հարվածներ հասցնելու ճշգրտության եւ արհեստական ինտելեկտի շնորհիվ արդիականացված ALPAGU Blok II-ը եւ KARGU-ն կկարողանան զգալի առավելություն ապահովել մարտական գործողությունների ընթացքում»,- պնդում Է STM-ի գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]