Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը կողմնակիցների հետ քայլում է դեպի Հանրապետության հրապարակ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Փաշինյանը կողմնակիցների հետ քայլում է դեպի Հանրապետության հրապարակ. 
ԹԱՐՄԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տարբեր հատվածներում ապրիլի 23-ին շարունակվում են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ից  նախաձեռնած ակցիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը Ռուբինյանց, Նալբանդյան-Սայաթ-Նովա, Սարյան փողոցներով, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածը, Հաղթանակի կամուրջը: Երթերում ներգրավված են նաև ուսանողներ:

15:35 - Փաշինյանն ազատ արձակվելուց հետո Տիգրան Մեծի փողոցի վրա հանդիպեց կնոջը: Նա կողմնակիցների հետ քայլում է դեպի Հանրապետության հրապարակ:

15:09Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ազատ են արձակվել Երևանի Ձերբակալվածներին պահելու վայրից:

14:12ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ապրիլի 23-ին հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

14:06 - Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում:

13:49ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով 41 անձինք ձերբակալվել են:

13:42 - «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու պատճառով: «Բժիշկը իր պարտականությունները կատարելիս չի եղել, աշխատանքի ճանապարհին ոստիկանների հետ միջադեպ է եղել, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Դեպքը տեղի չի ունեցել հիվանդանոցի տարածքում, այլ՝ Հերացու փողոցում: Բժիշկը եղել է քաղաքացիական հագուստով և համազգեստ այդ պահին չի կրել»,- նշեցին հիվանդանոցից և հավելեցին, որ նրա դեմքի հատվածում թեթևակի սալջարդեր կան:

12:40 - Ժամը 11-ի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 23 քաղաքացի:

12:23 - «Վաղ առավոտյան Երևանի պետական համալսարանի բակում են հավաքվել մի խումբ ուսանողներ Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական և Երևանի պետական համալսարաններից: Նրանք հանդես են եկել տարբեր վանկարկումներով և շարժվել անհայտ ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը: Նրա խոսքով` նախորդ շաբաթ ԵՊՀ-ում իրականացվող դասապրոցեսին մասնակցել է ուսանողների 20/30 տոկոսը:

Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ որոշ ուսանողներ դասադուլ են հայտարարել և չեն մասնակցում դասապրոցեսին: Բժշկական համալսարանի ուսանողները բժշկական սպիտակ համազգեստով քայլերթ են անցկացրել:

Ոստիկանական ծառայողները փակել են Բաղրամյան պողոտայի՝ Պռոշյան-Դեմիրճյան հատվածը:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում՝ դրանք անվանելով քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ: Յուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոց, փորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերով: Ապրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]