Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում  

Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի պատրաստվում օգնել «զինագործներին» նոր մարզչի ընտրության հարցում:

«Ես չեմ օգնի «Արսենալին» նոր մարզիչ ընտրելու հարցում: Ամեն մեկը իր գործը պետք է անի, իմ խնդիրը արդյունքների, ինչպես նաև տրանսֆերների մասին մտածելն է: Իսկ ինչ կապված է անգլիական այլ ակումբ գլխավորելուն, ապա ես հիմա շատ կապված եմ «Արսենալի» հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա «զինագործների» մարզչի պաշտոնից: Ֆրանսիացի մասնագետը Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում է 1996 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]