Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եմենում առնվազն 20 մարդ Է զոհվել արաբական կոալիցիայի օդուժի հարվածներից. Al Masirah

Եմենում առնվազն 20 մարդ Է զոհվել արաբական կոալիցիայի օդուժի հարվածներից. Al Masirah

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հյուսիս-արեւմուտքում առնվազն 20 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 40-ը՝ վերքեր ստացել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտնել Է Al Masirah հեռուստաալիքը: Ըստ նրա տեղեկատվության, միջադեպը տեղի Է ունեցել Հաջայի նահանգում:

Արկերն ընկել են այն շենքի վրա, որտեղ հարսանիք Էր: Կոալիցիայի հարվածից ոչ շատ առաջ Եմենի «Անսար ալլահ» ապստամբ շարժման (հուսիթներ) կողմնակիցները երկու հրթիռ Էին արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ: Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների համաձայն, թագավորության հակաօդային պաշտպանության ուժերը կալանել ու ոչնչացրել են հրթիռներից մեկը, իսկ մյուսն ընկել Է անապատային տեղանքում: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան:

Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]