Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

G7-ում կարծիքների միասնություն չկա Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ. Kyodo

G7-ում կարծիքների միասնություն չկա Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G7-ի արտաքին գործերի նախարարները չկարողացան միասնական կարծիքի գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված գործարքի հետագա ճակատագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Միեւնույն ժամանակ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն ապրիլի 22-ին ճապոնացի լրագրողներին հայտնել Է, որ G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում շատերը հանդես են եկել իրանական գործարքի լիարժեք հետագա կատարման անհրաժեշտության օգտին: Ներկայում տեղեկատվություն չկա այն մասին, թե G7-ի ԱԳ նախարարներից ով Է հանդես եկել նման մոտեցման դեմ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում Է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում Է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում Է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am