Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանը հայաստանյան դեպքերը համարում է ժողովրդավարության կայացման հերթական փորձաշրջան

Վիգեն Սարգսյանը հայաստանյան դեպքերը համարում է ժողովրդավարության 
կայացման հերթական փորձաշրջան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացում ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Իրականում համարում եմ, որ ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը ժամանակի մեջ իրարից սկսի տարբերակվել, քանի որ խորհրդարանական ընդդիմության հրաշքը հենց դրա մեջ է. այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի խնդիրները լուծելու այլ գործիքակազմ, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դիմել փողոցին»,- հայտարարեց Սարգսյանը:

Նա տեղ ունեցող գործընթացները համարեց որպես հերթական փորձաշրջան երկրի ժողովրդավարության կայացման համար:

Անդրադառնալով հարցին՝ կապված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձերբակալման հետ՝ նա կարևորեց, որ խափանման միջոցի և դրա հետ կապված իրավական ձևակերպումների վերաբերյալ հարցը պարզաբանվի իրավապահների կողմից:

«Երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է: Պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգեր: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

ԱԺ երեք պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը, ձերբակալվել են ապրիլի 22-ին ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]