Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ընը համաձայնել Է ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարանի տեսչական ստուգմանը. Bloomberg

Կիմ Չեն Ընը համաձայնել Է ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարանի տեսչական ստուգմանը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնություն Է տվել ԱՄՆ-ի տեսուչների կողմից իր միջուկային փորձարանի ստուգմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը: «Կիմ Չեն Ընը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Փոմպեոյի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում համաձայնել Է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարանում տեսչական ստուգում կատարելու ԱՄՆ-ի խնդրանքին»,- նշել Է գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդը Փոմպեոյի հետ կայացած զրույցի ընթացքում նաեւ նշել Է, որ Փհենյանը «պատճառներ չունի չսառեցնելու փորձարանի աշխատանքը, եթե երաշխավորվի» Հյուսիսի «անվտանգությունը»: Bloomberg-ը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ը «քննարկում Է տարբեր քայլեր, որպեսզի ստուգի» ԿԺԴՀ-ի «միջուկային օբյեկտների աշխատանքն այն բանից հետո, երբ տեսուչներն այնտեղ մուտք գործելու պաշտոնական թույլտվություն ստանան:

Ապրիլի 21-ին Կիմ Չեն Ընն, ամփոփելով Կորեայի Աշխատանքային կուսակցության Կետրոնական կոմիտեի լիագումար նստաշրջանի արդյուքները, հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն դադարեցնում Է միջուկային եւ հրթիռային փորձարկումները, ավարտում Է Փունգերիի իր միջուկային փորձարանի աշխատանքը եւ միանում Է միջուկային զինաթափման գլոբալ գործընթացին՝ սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավորությանը համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am