Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ

Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն 
ասֆալտապատման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 5 փողոցում առաջիկայում կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները: Այդ փողոցներից 4-ում կիրականացվեն կառավարության կողմից տրամադրված սուբվենցիաների եւ տեղական բյուջեի համաֆինանսավորման, 1-ում՝ քաղաքապետարանի ֆոնդային բյուջեի մնացորդի հաշվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի պատասխանատու Վարազդատ Մհերյանը, ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիաների հաշվին եւ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ կասֆալտապատվեն Գեւորգ Զիրոյան, Թումանյան, Մյասնիկյան եւ Հերացի փողոցների ոչ բարեկարգ հատվածները, իսկ քաղաքապետարանի ֆոնդային բյուջեից հատկացված 11 միլիոն դրամի հաշվին ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Պռոշյան փողոցում: «Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ասֆալտապատման ընդհանուր արժեքը կազմում է 94 միլիոն 900 հազար դրամ, այս գումարով մենք կասֆալտապատենք մոտ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհներ:

37 միլիոն դրամ ներդրելու է Մարտունու քաղաքապետարանը, 57 միլիոն դրամ կազմում է կառավարության տրամադրած սուբվենցիան: Թվարկված բոլոր ուղղություններն առաջնահերթ նշանակություն ունեն: Մենք ընտրել ենք այն հատվածները, որոնց ասֆալտապատմամբ ամբողջանում են նախորդ տարիներից կիսատ մնացած աշխատանքները: Հերացի փողոցի հատվածը դեպի թիվ 2 հիմնական դպրոց տանող ճանապարհն է, որը հիմնանորոգվելու է կոյուղագծերով, ջրագծերով, ջրահեռացման առուներով, մայթերով հանդերձ: Մյասնիկյան փողոցում մոտ 300 մետր երկարությամբ կկատարվեն լայնացման աշխատանքներ, քանի որ քաղաքի այդ կենտրոնական հատվածում տրանսպորտային երթեւեկությունը չափից դուրս ծանրաբեռնված է:

Կարեւոր է նաեւ Պռոշյան փողոցի ասֆալտապատումը, քանի որ այդ հատվածում են տեղակայված թիվ 3 եւ թիվ 4 մանկապարտեզները: Շինարարության մրցույթն արդեն հայտարարված է, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն մրցույթի արդյունքների հրապարակումից հետո»,-նշեց Վարազդատ Մհերյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]