Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը

Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության Հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների առաջին օրերի ռազմավարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հավաքը, որն ընթանում է հրապարակում, հնարավորություն չտվեց ելույթ ունենալ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Հավաքվածները դեմ էին նրա ելույթին, սակայն Զարուհի Փոստանջյանը վերցրեց բարձրախոսը և փորձում էր խոսել, իսկ հավաքվածները վանկարկումներով ընդհատում էին նրա խոսքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ցանկանում են միանալ շարժմանը, պատրաստ է հանդիպել և խոսել նրանց հետ: Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը բարձրացավ հարթակ վերցրեց խոսափողը, սակայն հավաքվածները սկսեցին սուլել, բղավել և թույլ չտալ, որ նա ելույթ ունենար: Փոստանջյանը բանակցություններ էր վարում, սակայն ապարդյուն, նրա խոսափողն անջատվեց, այնուհետև նա իջեցվեց հարթակից:

Հանրահավաքին ներկա էր Նիկոլ Փաշինյանի կինը, ով նույնպես ելույթով հանդես եկավ:

«Ես ելույթ եմ ունենում, որովհետև տգեղ միջադեպ տեղի ունեցավ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թույլ չտվեցին Զարուհի Փոստանջյանին ելույթ ունենալ, որովհետև վերապահմամբ են մոտենում նրա խոսքին: Շարժումը սկսվելուց առաջ Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Մի արեք նման բան, այստեղ ծախվածներ չկան»,-ասաց Աննա Հակոբյանը:

Հարթակից ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային Ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:

«Ոչ մի դեպքում չգնալ բախման, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ ենք անում գիշերը չմնալ փողոցներում: Ընդգծում եմ՝ մեր հավաքը խաղաղ է»,-ասաց Լենա Նազարյանը:

Ելույթ ունեցան դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը, ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը, այլ երկրներից Հայաստան ժամանած հայեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]