Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակի լուծումն ինչպե՞ս է տեսնում, ՀՀ առաջին փոխվարչապետն ասաց. «Նախևառաջ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ լինել, զգոն լինել, ընտանիքներում այս ամենի մասին խոսել: Օրինակ՝ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կցանկանա՞ք ձեր 12 տարեկան երեխաներն այս խաղերի մեջ մասնակցեն: Ինձ համար դա անընդունելի է: Սթափ և զգոն լինենք, մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսին լսենք, կոչ անենք, որպեսզի նստենք խոսենք: Ծիծաղելի վիճակում ենք հայտնվելու»:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ երբ մեծ զանգված է հավաքվում, այն կառավարելը դժվար է, այդ զանգվածը միատարր չէ, դրանում կարող են հայտնվել մարդիկ, որոնք ուրիշ նպատակով են այդտեղ: «Որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, ով իր պատկերացմամբ, իր համոզմամբ արդարացի է և երկրի համար անհանգիստ միտումներով է մտել այնտեղ: Այսինքն, կարող են լինել նաև կրիմինալ էլեմենտներ: Այսօր արտաքին թշնամու հատուկ ծառայությունները կարող են հրահրել և մենք բոլորս, ովքեր որոշումները կայացնում ենք, պետք է բացի համարձակությունից և վճռականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության, և հետո՝ ի՞նչպես ենք դրա տակից դուրս գալու, մեկս մյուսի աչքերի մեջ նայելու»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ