Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Սերժ Սարգսյանը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է ընդդիմադիր դաշտում հնչող կարծիքներին, թե վարչապետ Սերժ Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից մարտի 1-ի դեպքերի մասին հիշեցնելն այդ դեպքերի կրկնության սպառնալիք էր: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առաջին փոխվարչապետը շեշտեց, որ դա սպառնալիք չէր, այլ հիշեցում մեր պատմության մեջ դաժան և դառը օրերի մասին: «Ես վստահ եմ, որ դրանից բոլորը պետք է եզրակացություն անեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարապետյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներին՝ առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ բոլորը, այդ թվում՝ ինքն ակնկալում էին, որ այդ հանդիպումը կտա որոշակի տարբերակներ, որոշակի ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալիս: «Բանակցությունը, կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ»,- նշեց Կարապետյանը:

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում էր ցանկանում գտնել:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ