Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի երգչախմբային ընկերությունը բախումներից և սադրիչներից խուսափելու կոչ է անում

Հայաստանի երգչախմբային ընկերությունը բախումներից և սադրիչներից խուսափելու 
կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն ուղերձով կոչ է արել  զգոն լինել, խուսափել բախումներից և սադրիչներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երգչախմբային ընկերությունից:

«Մեր ժողովրդի պատմության քառուղիներում հաղթահարել ենք շատ դժվարություններ, բայց արդեն 10 օր է, որ քաղաքամայր Երևանը, նաև հանրապետությունը ցնցումների մեջ են: Խաթարվել է մեր ժողովրդի բնականոն կյանքը:

Հանրապետության նախագահն ու վարչապետը Նիկոլ Փաշինյանին առաջարկում են երկխոսության նստել սեղանի շուրջ: Անհրաժեշտ է հարգել մեր երկրի հեղինակությունը»,- նշել է Դավիթ Ղազարյանը՝ հավելելով, որ պետք է զգոն լինել, խուսափել բախումներից, սադրիչներից և մեր արտաքին թշնամուն չուրախացնել մեր երկրում տիրող իրավիճակով:

Նա նշել է, որ երկու օրից հայ ժողովուրդը ոգեկոչելու է Մեծ եղեռնի 103-րդ տարելիցը: «Մեր հարգանքի տուրքը պետք է բերենք մեր նահատակներին, խոնարհվենք Եղեռնի հուշարձանի առջև: Խոհեմություն, իմաստնություն և խաղաղություն եմ մաղթում մեր երկրին և ժողովրդին»,- եզրափակել է երգչախմբային ընկերության նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]