Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից

Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ապրիլի 22-ին ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում 9 տուժած, որից 7–ն ընդունվել է այսօր։ Մեկը ապրիլի 16-ից  բուժումը շարունակում է  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության պատճառով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող 2 տուժածից մեկն առաջիկա ժամերին դուրս կգրվի։

«Էրեբունի» բժշկական կենտրոններում այս պահին բժիշկների հսկողության ներքո է 6 տուժած:

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]