Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն. «Նիգ-Ապարան»

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին հարկ է դրսևորել 
զսպվածություն. «Նիգ-Ապարան»

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը մտահոգված է՝ ներքաղաքական իրավիճակի լարվածության մեղմացմանն ուղղված բանակցությունների ձախողման կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանի անունից տարածված հայտարարությունը.

«Յուրաքանչյուր երկխոսություն ենթադրում է միմյանց լսելու, համատեղ ելքեր փնտրելու պատրաստակամություն, ինչն այսօր չդրսևորվեց հավաքի կազմակերպիչների կողմից՝ չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը։  

Հավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում երթերի, հավաքների խաղաղ բնույթի և անցկացման, օրինականության պահպանման համար։

Գտնվում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին, ինչը ևս մեկ ազդակ է զգոնության, հարկ է դրսևորել քաղաքացիական ու քաղաքական հասունություն, զսպվածություն և րոպե առաջ քայլեր ձեռնարկել՝ երկրի կյանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]