1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին

 Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած 
խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա  նշել է, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան ՀՀ նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու եւ փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնում, որ բանակցությունները չշարունակվեցին, որոնք կարող էին հանգեցնել իրավիճակի լարվածության թուլացման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին. «Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]