Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ

Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը 
սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յու­թյունը լիարժեք կիրառելու է օրեն­քով իրեն վերա­պահ­ված հա­կազդման միջոցների ողջ գործիքակազմը՝ կանխելու ծայրահեղական ցանկա­ցած դրսևորումները և հանրորեն վտանգավոր այլ արարքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտան­գու­թյան ծառա­յու­թյունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհան­դուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարու­նակ­վում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հան­ցա­գործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ ան­ձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարա­կա­կան անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռ­նարկ­վում են համա­պա­­տասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահա­­բեկ­չա­կան ու ծայրահեղական ցանկա­ցած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատա­կով ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յու­թյունը լիարժեք կիրառելու է օրեն­քով իրեն վերա­պահ­ված հա­կազդման միջոցների ողջ գործիքակազմը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]