1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եկեղեցականները ներգրավված են հավաքներին բախումները կանխելու գործընթացում. Գարեգին Բ կաթողիկոս

Եկեղեցականները ներգրավված են հավաքներին բախումները կանխելու գործընթացում. 
Գարեգին Բ կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 22-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի Հանրապետության Նախագահն իրենց մտահոգությունը արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը ցավով նշեց, որ երկխոսությանն ուղղված ջանքերը որևիցե դրական արդյունք չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում:

«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», - ասաց Հայոց Հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ ներգրավված են այս գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի կողմից ընդգծվեց, որ անթույլատրելի են տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների: Արձանագրվեց, որ կենսական անհրաժեշտություն է երկրում ներքաղաքական կայունության պահպանումը և երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]