Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը

Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին 
հարգել հավաքների ազատության մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Երևանի Հանրապետության հրապարակում և երթի վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանները բերման են ենթարկվում օրինական պահանջներին չենթարկվող անձանց:

Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում են և երթով շարժվում են մայրաքաղաքի կենտրոնի որոշ փողոցներով: 

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: «Արմենպրես»-ը-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայլեյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]