Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից

Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ 
մասնակիցներին տարբերակել լրագրողներից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հորդորով դիմում է Երևանում հավաքի և երթերի վայրերում աշխատող լրագրողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշում է.

«Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք, հորդորել, բացատրել, պարզաբանել պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը: 
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]