Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը հավաքի կազմակերպիչներին արյունահեղության չտանելու կոչ է անում

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը հավաքի 
կազմակերպիչներին արյունահեղության չտանելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը վերջին օրերի բողոքի զանգվածային գործողությունների կազմակերպիչներին  ուշքի գալու և  սթափվելու ու  խաղաղության ճանապարհով գնալու կոչ է անում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշեց, որ այն պայմաններում, երբ աշխարհի տարբեր հատվածներում սարսափելի իրադարձություններ են կատարվում, իսկ Հայաստանն ունի Արցախի չլուծված խնդիր, չի կարելի իրավիճակը լարել ու արյունահեղության տանել: 

«Աղաչում և աղոթում ենք, որ արյունահեղություն չլինի: Մենք պետք է պետական մտածողությամբ առաջնորդվենք: Աշխարհում սարսափելի իրադարձություններ են տեղի ունենում և այս պահին, երբ մենք շրջապատված ենք արյունարբու ոսոխներով, մենք ինչի՞  ենք գնում: Հիմա դրա  ժամանա՞կն է, սահմանին շատ ծանր վիճակ է: Ես աղերսագին կոչ եմ անում խաղաղության: Դիմում եմ իմ հարգարժան կոլեգաներին` Նիկոլին, Սասունին և մյուսներին, որ նրանք թափեն իրենց փեշի քարերը և արյունահեղության չտանեն»,- ասաց Վարդապետյանը:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն մի քանի րոպե տևեց, որից հետո ՀՀ վարչապետը լքեց սենյակը: Կողմերը պնդեցին իրենց մոտեցումները և չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայլեյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]