Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի եւ իր անմիջական շրջապատի վրա. ՍԻՄ հայտարարությունը

Բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի եւ իր 
անմիջական շրջապատի վրա. ՍԻՄ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՍԻՄ հայտարարությունը.

«Խորը ափսոսանքով արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով տապալվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, ինչը կբերի իրավիճակի անկանխատեսելի զարգացումների: ՍԻՄ-ը կոչ է անում Ն. Փաշինյանին, իր կուսակիցներին եւ համակիրներին հետ կանգնել անօրինական գործողություններից եւ արկածախնդրությունից: Չի կարելի իրենց հետեւից եկող ցուցարարներին դրդել զանգվածային անկարգությունների, սահմանադրական կարգի խախտմանը, իշխանության յուրացման փորձերին, ինչպես նաեւ հարյուր հազարավոր օրինապաշտ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարմանը՝ այդ թվում աշխատանքի, ազատ տեղաշարժի, բուժօգնության, ուսում ստանալու, գույքի անձեռնամխելիության իրավունքները: 

ՍԻՄ-ը զգուշացնում է, որ չի կարելի կրկնել մարտի մեկի ողբերգական սխալները եւ արկածախնդիր սցենարը, որի արդյունքում տուժեցին ոչ թե դրդողները, այլ շարքային ցուցարարները: 

Մենք հայտարարում ենք, որ իրավիճակի հետագա սրման առնչությամբ բոլոր հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է անձամբ Ն. Փաշինյանի եւ իր անմիջական շրջապատի վրա: Եւս մեկ անգամ կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ազգապառակտիչ եւ հակասահմանադրական գործողությունները»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]