Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Քաղաքագետը Սարգսյան-Փաշինյան հանդիպման տրամաբանական շարունակությունը համարում է հասարակական կարգի վերականգնումը

Քաղաքագետը Սարգսյան-Փաշինյան հանդիպման տրամաբանական շարունակությունը 
համարում է հասարակական կարգի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 22, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալը քայլ էր, որպեսզի կրքերը հանդարտվեին: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ես կարծում եմ, որ այն դիրքորոշումը, որով այս ցույցերի ղեկավարը մոտեցավ բանակցությունների սեղանին՝ բանակցությունների տեղ չէր տալիս: Ըստ էության դա վերջնագիր էր, որն իշխանությունները, բնականաբար, չէին կարող ընդունել: Բողոքի ցույցերի և զանգվածայնությունը, և քաղաքական ուժերի ներկայությունն ու մասնակցությունը թույլ չեն տալիս ենթադրելու, որ հասարակությունը իրոք դեմ է գործող իշխանությանը»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ սա քայլ էր իշխանությունների կողմից՝ կրքերը հանդարտեցնելու և հասկացնելու Փաշինյանին և նրա կողմնակիցներին, որ կարելի է երկխոսության միջոցով լուծել խնդիրները:

«Կարծում եմ, որ այս գործընթացի տրամաբանական շարունակությունը կլինի այն, որ օրենքի շրջանակում Երևան քաղաքի հասարակական կարգը կվերականգնվի»,-ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել ապրիլի 22-ին, տևել է մի քանի րոպե:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ