1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԻՆ-ը հակահրդեհային վարժանք է իրականացրել «Մետրոնոմ»-ում

ԱԻՆ-ը հակահրդեհային վարժանք է իրականացրել «Մետրոնոմ»-ում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Ուսումնավարժությունների նպատակն է․

.ստուգել «Մետրոնոմ» առևտրային համալիրի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը.

. ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս.

. կատարելագործել «Մետրոնոմ» առևտրային համալիրի անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքը մեկնարկեց Ապրիլի 21-ին ժամը 22:00-ին «Մետրոնոմ» առևտրային համալիրում, որը տեղակայված է մետրոյի Երիտասարդական կանգառի հարևանությամբ գտնվող գետնանցումում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել է «Մետրոնոմ» առևտրային համալիրի ստորգետնյա 2-րդ հարկի առևտրի կետում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է մյուս առևտրի կետեր: Ահազանգ ստանալով ճանապարհին արդեն ուսումնասիրվում է առևտրային համալիրի հրդեհաշիջման օպերատիվ պլանը և ստացված տեղեկությունները: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացում է հետախուզություն, որոշվում է հրդեհի մարման վճռական ուղղությունը, իրականացվում են որոնողափրկարարական, տարհանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 22:40-ին հրդեհաշիջման ղեկավարը հակիրճ ամփոփում է հրդեհաշիջման արդյունքները, որից հետո զեկուցում է ուսումնավարժության ղեկավարին:

Վարժանքի ընթացքում կատարվող գործողություններն ունեն երկու բաղադրիչ՝ հրատապ գործողություններ, որոնք կատարվում են դեպքից անմիջապես հետո տվյալ կազմակերպության անվտանգության աշխատակիցների կողմից և երկրորդը՝ արձագանքող ուժերի՝ այս դեպքում հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր ժամանում ու փրկարարական գործողությունների իրականացում:

Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվեցին մի շարք թերություններ: Առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ պլաններ մշակել և շտկել արձանագրված թերությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]