Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ 
պայմանավորվածություն ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 22, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ կողմերը հստակ պայմանավորվածություն ձեռք բերեին և կարողանային դեմ դիմաց նստել և իրար աչքերի նայելով՝ խոսել առկա խնդիրների մասին: Այդ դեպքում հնարավոր կլիներ նաև լուծումներ գտնել: Ակնհայտ է, որ լրագրողների ներկայությամբ, ուղիղ եթերով հնարավոր չէ բանակցություններ վարել»,- նշեց Աղվան Վարդանյանը և հավելեց, որ չնայած այս ամենին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նա հույս հայտնեց, որ վարչապետն ու պատգամավորը երկուստեք պատրաստ կլինեն գտնելու մեխանիզմներ, որպեսզի այնպիսի լուծումներ տան, որից մեր երկիրն ու հասարակությունը շահած դուրս կգա:

Ապրիլի 22-ին ժամը 10:00-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել են: Հանդիպումը կազմակերպվել էր լրագրողների ներկայությամբ, սակայն տևել է մի քանի րոպե:

Ապրիլի 21-ին Փաշինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ: Այնուհետև լրատվամիջոցները հայտնեցին Արմեն Սարգսյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]